Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն. Փաշինյան

Հունիս 05,2020 14:21

«Բյուջեի հանդեպ հին վերաբերմունքն արտահայտվում էր այն բանում, որ իշխանությունների կողմից պետական բյուջեն օգտագործվում էր աշխատավարձի մի մասը վերցնելու կամ կողոպտելու համար»,-այսօր Ազգային ժողովի մշտական ​ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ: Վարչապետը նիստին մասնակցում էր առցանց:

«Բյուջեն մեր ընդհանուր գրպանն է, որը մենք համատեղ ենք ստեղծում՝ հավաքական խնդիրներ լուծելու համար: Իմ կարծիքով՝ բյուջեի հին եւ նոր ընկալումը այն ջրբաժանն է, որը պետական ժողովրդին առանձնացնում է ոչ պետականից»,-ասաց Փաշինյանը՝ նույն նիստում շնորհակալություն հայտնելով ՊԵԿ արդեն նախկին ղեկավար Դավիթ Անանյանին:

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՊԵԿ ղեկավարը հրաժարական ներկայացրեց՝ չմեկնաբանելով հեռանալու պատճառը:

Փաշինյանն ասաց. «Քանի որ այնպես ստացվեց, որ այս կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, քանի որ նա լքելու է այս պաշտոնը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքի համար»:

Ըստ վարչապետի, առաջիկայում ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն. «Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930