Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Չեմ նախանձում այն մարդկանց, որոնք պետք է որոշումներ կայացնեն այս պայմաններում»

Հունիս 05,2020 14:09

Սեպտեմբերին ընդառաջ ավելի շատ են մտահոգություններ հնչում տարրական դպրոցի աշակերտների եւ մասնավորապես առաջին դասարանցիների ծնողների կողմից, թե ինչպես են մանկավարժներն իրենց երեխանի հետ հեռավար աշխատելու, մի բան, որ եթե քիչ թե շատ հարմար է ավելի բարձր տարիքի սովորողների դեպքում, ապա տարրական դասարանի աշակերտների, հատկապես նոր-նոր տառերը սովորող երեխաների պարագայում կարող է «չաշխատել»: Մյուս կողմից էլ կորոնավիրուսի պայմաններում մեծ է վարակվելու վտանգը, հատկապես որ որոշ նախադպրոցական հաստատություններ այդ պատճառով արդեն փակվել են:

Aravot.am-ը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է խնդրի վերաբերյալ եւ ինչ լուծումներ է պատկերացնում: «Ծնողների վիճակն էլ հասկանալի է, բայց վարակի տարածման արագությունը սարսափելի է»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Խոսելով առաջին դասարանցիների հետ հնարավոր հեռավար դասերի մասին, կրթության փորձագետը նշեց. «Տարրական դպրոցը, տառուսուցումը առաջին դասարանցիների դեպքում հեռավար կրթությամբ կազմակերպելը անպատկերացնելի է: Որքանով որ հետեւում եմ՝ տարբեր երկրներում տարրական դպրոցները ինչ-որ պահից սկսեցին աշխատել: Ես կարծում եմ, որ պետք է լավ ուսումնասիրել ուրիշ երկրների փորձը: Չնայած տարրականի դեպքում նույն վտանգներն են լինելու՝ թե երեխաների, թե մանկավարժների համար, բայց ինչ-որ լուծում պետք է գտնվի, որովհետեւ տարրական դպրոցը հեռավար ձեւաչափով կազմակերպելը կրթություն չի լինի, մեր երեխաներին այդպես անգրագետ կպահենք:

Պետք է որեւէ ձեւ գտնել, մտածել: Եթե միայն տարրական դասարանների ուսուցումը դպրոցի շենքում այնպես կազմակերպվի, որ երեխաներն իրարից հեռու նստած լինեն, գուցե մի բան ստացվի, բայց այդ դեպքում էլ ինչպե՞ս վարվի մեկ դասվարը, որի դասարանում 30-35 հոգի են, բաժանել տարբեր խմբերի՞, տարբեր ժամերի՞, չգիտեմ: Մի իրավիճակում ենք հայտնվել, երբ շատ դժվար է լուծում գտնելը, պետք է միայն աղոթենք, որ այս վարակը հնարավորինս շուտ ընկրկի, եւ աստիճանաբար վերադառնանք նորմալ կյանքի: Սա կյանք չէ, սա կրթություն չէ, բոլորի համար է բարդ… Ես չեմ նախանձում այն մարդկանց, որոնք պետք է այս պայմաններում որոշումներ կայացնեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930