Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի 37 բնակիչ կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում

Հունիս 05,2020 13:51

Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2269 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 4-ը ներառյալ` Գյումրիում իրականացվել է 946 նմուշառման հետազոտություն։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։ Արձանագրվել է մահվան 10 դեպք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930