Ակտիվիստ, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ հիմնադիր-ղեկավար Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են 4 ոստիկան գետնին տապալում ու փորձում բերման ենթարկել մի քաղաքացու։
Տեսանյութում լսվում է, որ նկարահանողն ասում է․ «Նայե՛ք, մի դիմակի համար ինչ են անում մեր ոստիկանները մեր քաղաքացուն»։ Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես է տվյալ քաղաքացին ոստիկանններին ասում․ «Թողե՛ք, գալիս եմ․․․ Արա՛, խեղդվա»։
Տեսանյութի հետ կապված «Ա1+»-ը զանգահարեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայություն։ «Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացին բերման է ենթարկվել»,- հայտնեցին լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:
Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»: