Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին

Հունիս 05,2020 12:35

Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի և Վրաստանի կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին:

«Հատկանշական է, որ կորոնավիրուսի համավարակի կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետներ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ երկու երկրներում տիրող իրավիճակին անդրադարձել են նաև արտգործնախարարները: Դավիթ Զալկանիանին իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու կառավարության անունից ևս մեկ անգամ օգնելու պատրաստակամություն է հայտնել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930