Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովուրդը Փաշինյանին վստահության քվե չի տվել, որ նա անգործության համար մեղադրի ժողովրդին. «Փաստ»

Հունիս 05,2020 12:19

Կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը հասարակական և քաղաքական նոր իրողություն է ստեղծում մեր երկրում:

Նոր պարետային ժամ մտցնելու դեպքում, ճիշտ է, հնարավոր կլինի նվազեցնել վարակակիրների թիվը, բայց այդ դեպքում կառավարության ուսերին միանգամից լրացուցիչ բեռ է ընկնելու հակաճգնաժամային նոր փաթեթներ գործարկել, որպեսզի անաշխատ մնացած և հնարավորություն չունեցող մարդիկ կարողանան իրենց պահանջները բավարարել։

Կարանտինային իրավիճակում հանրային դժգոհությունների որոշակի նվազում կարելի է սպասել, սակայն դրա ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կարող է սոցիալական բունտ հասունանալ, քանի որ երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում կհայտնվի։

Սակայն իշխանությունները գոնե մինչ երեկ այլ տարբերակով էին առաջ շարժվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակել հակահամաճարակային կանոնների պահմանման շրջանակներում և այդ պայքարը հանրային վերահսկողության դաշտ տեղափոխել, երբ քաղաքացիները ևս իրենց բաժին պատասխանատվությունը կստանձնեն ստեղծված իրավիճակի համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վարչապետը նշում է հակահամաճարակային շարժում սկսելու մասին։

Սա արվում է նրա համար, որպեսզի ձախողումների ողջ պատասխանատվությունը չմնա միայն կառավարության վրա։

Փաշինյանն ուղղակի ցանկություն չունի ընդունել սեփական իշխանության թերացումները, ուստի դրա համար էլ հայտարարում է, որ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է բերել այս կառավարությանն իշխանության։ Սակայն ժողովուրդը Փաշինյանին վստահության քվե չի տվել, որ վերջինս անգործության համար մեղադրի ժողովրդին, այլ, որ արդարացնի հասարակության սպասումները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930