Լրահոս
Օրվա լրահոսը

«Պա­հը կորց­րել ենք, ե­թե նո­րից փա­կենք եր­կի­րը, հետևանք­նե­րը սար­սա­փե­լի կլի­նեն». «Իրատես»

Հունիս 05,2020 11:05

Չնա­յած կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպ­քե­րի ա­հագ­նա­ցող թվե­րին, որ ար­դեն հա­տել է 10 հա­զա­րի շե­մը, իշ­խա­նու­թյու­նը երկ­րորդ ան­գամ կա­րան­տին չի սահ­մա­նի: Կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ի դեմս պա­րետ Տիգ­րան Ավի­նյա­նի ու վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ըստ երևույ­թին, ո­րո­շել են բա­վա­րար­վել միայն դի­մակ դնե­լու հնա­րա­վոր բո­լոր ե­ղա­նակ­նե­րը փոր­ձար­կե­լով:

«Ի­րա­տե­սը» մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից հե­տաքր­քր­վեց՝ կա­ռա­վա­րու­թյու­նը նո­րից կա­րան­տին կսահ­մա­նի՞, ե­թե, այ­նուա­մե­նայ­նիվ, իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­սած՝ այս ի­րա­վի­ճա­կի գլ­խա­վոր մե­ղա­վո­րը՝ ժո­ղո­վուր­դը, չան­սա պա­րե­տի ցու­ցում­նե­րին: Գրե­թե բո­լո­րը միա­ձայն բա­ցա­սա­կան պա­տաս­խան տվե­ցին, ըն­դգ­ծե­լով, որ ան­գամ մեկ շա­բա­թով կա­րան­տին սահ­մա­նե­լուն տն­տե­սու­թյու­նը չի դի­մա­նա:

Նույն տե­սա­կե­տին են նաև խոր­հր­դա­րա­նի ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Տն­տե­սա­գետ պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը զգու­շաց­նում է՝ կան­խա­տես­վող -2 տո­կո­սից էլ ա­վե­լի ցածր ցու­ցա­նիշ է գրան­ցե­լու տնտե­սու­թյու­նը՝ մինչև -10-15 տո­կոս: «Միայն ապ­րի­լին 74 հա­զար մարդ ե­կա­մուտ չի ստա­ցել, ա­վե­լի քան 12 հա­զար աշ­խա­տա­տեղ էլ փակ­վել է: Հի­մա պետք է գեր­ջան­քեր գոր­ծադ­րել ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար: Պա­հը կորց­րել ենք, ե­թե նո­րից փա­կենք եր­կի­րը, հետևանք­նե­րը սար­սա­փե­լի կլի­նեն: Միակ բա­նը, որ պետք է ա­նենք, կա­ռա­վար­ման մե­նեջ­մենթն ու մար­տա­վա­րու­թյու­նը փո­խելն է»,- մեկ­նա­բա­նեց մեր զրու­ցա­կի­ցը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930