Լրահոս
Օրվա լրահոսը

Բիլ Գեյթսը 100 միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի դեմ ստեղծվելիք պատվաստանյութը հասանելի դարձնելու համար

Հունիս 05,2020 00:41

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 100 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Պատվաստումների ու պատվաստանյութերի գլոբալ դաշինքին՝ GAVI, որպեսզի  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումից հետո այն հնարավորինս շուտ հասանելի դառնա հատկապես աղքատ երկրների բնակիչների համար:

«Այս նախաձեռնությունը թույլ կտա անել հնարավոր ամեն բան, որպեսզի COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակումից հետո բոլոր կարիքավորները՝ սկսած առողջապահության ոլորտի աշխատակիցներից, հասանելիություն ստանան»,-հայտարարել է Գեյթսը  GAVI-ի առցանց գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացրել է Մեծ Բրիտանիան:

GAVI-ին հույս ունի ֆինանսավորում ստանալ մի մեխանիզմի համար, որը կերաշխավորի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային գնում: Այս նպատակի համար նախատեսվում է հավաքել 2 միլիարդ դոլար, դոնորներին առայժմ հաջողվել է հավաքել 500 միլիոնը:

Ընդհանուր առմամբ միջոցառմանը հավաքագրվել է 8.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Մասնավոր և պետական դոնորներից ստացված միջոցներից 300 միլիոն դոլար կուղղվի երեխաների իմունիզացմանը:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930