Լրահոս
Օրվա լրահոսը

Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

Հունիս 05,2020 14:00

Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն հաստատել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ 2020 թվականին աշխատանքներ կտարվեն: Իսկ մինչեւ կոնկրետ քայլերի իրականացումը, ամփոփվում են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, LED համակարգերի պաշտոնական գործարկումը մի շարք համայնքներում հետաձգվել էր: Այժմ դրանք իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով՝ տեսազանգով: Գործընկերների առաջին հեռավար շփումը եղել է Երեւան-Սյունիք տարածության վրա: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանն ու Լորի վարչական տարածքի ղեկավար Դավիթ Առուստամյանը փորձել են գնահատել համակարգի արդյունավետությունը: Տեսազանգի ընթացքում քննարկվել են նաեւ հետագա աշխատանքին առնչվող կազմակերպչական հարցեր:

«Ստիպված ենք կիրառել աշխատանքի այնպիսի մեթոդ, որը նվազեցնում է հանդիպման անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է խանգարի ծրագրի արդյունքին: Ֆիզիկապես ձեզ հետ չեմ, բայց նման տեսազանգերով  կապի մեջ կլինենք, մինչեւ նոր հանդիպում: Այն, ինչ ժամանակավոր է, կարելի է հաղթահարել: Անհամբեր սպասում եմ իրավիճակի կարգավորմանը՝ մարզեր այցելելու եւ մեր գործունեությանն առավել մեծ թափ հաղորդելու համար»,-տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լոր գյուղը՝ Համո Սահյանի ծննդավայրը, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով եւ հավակնում է դառնալ էկոտուրիզմի կենտրոն։ Գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայր դարձնելու համար, Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրակայացրել են առաջին քայլերը. Լորում լուսավորության՝ բնապահպանության պահանջներին համապատասխան LED համակարգ է կառուցվել: Լուսավորվել են գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածն ու երկրորդական փողոցները: Տարածքը ներառել է նաեւ անվանի բանաստեղծի տուն-թանգարանը: Կառուցվել է 32 լուսարձակ ունեցող փողոցային լուսավորության համակարգ՝ ներառելով մոտ 1,250 մ երկարությամբ փողոց:

Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար շատ բնակավայրերում աշխատանքներն իրականացվում են տարիների ընթացքում: Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ)  ու  ջրընդունիչը:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լապերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար եւ կրկնակի արդյունավետությամբ:  Ամռան ամիսներին Լորի փողոցները կլուսավորվեն ժամը 21:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

«Առավոտ» օրաթերթ
04.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930