«Առավոտին» իր բողոքներն է ուղարկել Վանաձորի բնակիչ Ռուդիկ Եղիազարյանը: Մենք նրա դատական վեճին անդրադարձել ենք մի քանի անգամ («Որպես վկա հարցաքննվել են մարզի դատավորը, նրա օգնականն ու գործավարը»), որով տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր հայցի հիման վրա արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնից դատարան են ուղարկվել 250 էջից բաղկացած հեռախոսահամարների վերծանումներ, հաղորդագրություններ, մինչդեռ մարզի դատարանում իր հայցի քննության ժամանակ պարզվել է, որ «գործի համար էական նշանակություն ունեցող հիշյալ հեռախոսահամարների վերծանումները պակաս են»: Քաղաքացին դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահին՝ հայտնելով, թե դատարանից անհետացել են կարեւորագույն ապացույցները: Այդ գործով պատասխանող Արմինե Հովհաննիսյանը, ըստ գործի նյութերի, հափշտակել է վանաձորցուց 545.000 ՀՀ դրամ գումար:
Քաղաքացին տեղեկացնում է, որ դիմել է Լոռու մարզի դատախազության դատախազ Տ. Քոթանջյանին, որը մայիսի 4-ին թիվ թիվ ԼԴ /0006/11 /20 գործով ներկա է եղել որպես դատախազության ներկայացուցիչ։ Ստորեւ ներկայացնում ենք նրա բողոքից մի հատված.
«Վանաձորի ոստիկանության հետաքննիչ Մ. Ավետիքյանը չկարողացավ պատասխանել իմ հարցերին, այն է` ներկայացրեք Ձեր կողմից ուսումնասիրված եւ նախապատրաստված նյութերը, չկարողացավ ներկայացնել, չկարողացավ հիմնավորել, շահագրգռված չէ, որ պատասխանող կողմերը ներկա գտնվեն թե գործի նախապատրաստման նյութերի ժամանակ, թե դատարանի նիստում, հանդես չեկավ միջնորդությամբ, որպեսզի պատասխանող կողմերի ներկայությունը ապահովվի դատարանում, հայտնեց իր դիրքորոշումը` թե պահանջս անհիմն է։
Նախագահող դատավորը նույնպես շահագրգռված չէ պատասխանողների ներկայությունը ապահովելու մասով եւ ինչ էլեկտրոնային նամակով են նրանք պատասխանում դատարանին չներկայանալը եւ իմ հարցերին ոնց կպատասխանեն, եթե ներկա չեն դատական նիստին եւ գրում են` թե անհիմն են։
Կարդացեք նաև
Պարոն դատախազ, Դուք նույնպես հայտարարեցիք, որ հաջորդ դատական նիստին` մայիսի 11-ին, Դուք չեք ներկայանա եւ Ձեր պնդումը` բողոքս անհիմն է, թողեցիք նույնը։
Պարոն Քոթանջյան, այն, որ փաստաբանս ամեն ինչ արել է դիտավորությամբ, դա փաստ է, այն ապացուցվում է բոլոր գրավոր ապացույցներով, այն, որ իր գործառույթը չարածի մասով վնաս է պատճառել ինձ, դա փաստ է, այն, որ թաքցրել է, որ դատարանի որոշումը թերի է եւ ՀՀ ԴԱՀԿ-ի հարուցված կատարողական որոշումը, վարույթը թերի է, դա փաստ է, չի դիմել ՀՀ ոստիկանության 3-րդ վարչություն՝ պատասխանողի համակարգչի հիշողությունը փորձաքննության ենթարկելու, թաքցնելու մասով եկող բոլոր հետեւանքները առկա են:
Իսկ քանի որ հետաքննիչն էլ ոչ մի գործողություն չի կատարել, թե չեն թողել, թե ինքը դիտավորությամբ չի կատարել իր պարտավորությունները իր լիազորությունների շրջանակում, հետեւաբար, այս բոլորը ոչ թե իմ ենթադրություններն են, պարոն Քոթանջյան, ինչպես Դուք եւ նախագահող դատավորը նշեցիք, այլ դուք չեք ցանկանում բացահայտել։
Վանաձորի դատարանի հետաքննիչ Տ. Թադեւոսյանը զննությամբ բացահայտել էր, որ գործում չկա 22 թերթ ապացույցը, գործը գնում է Երեւանի վերաքննիչ քաղաքացիական դատարան, դառնում է 250 թերթ, ընդամենը հատուկ առաքմամբ հասնում է Երեւան եւ 15 09 2017թ. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ինձ պատասխանում է, որ գործում 245 թերթ է: Այն դեպքում, երբ ես հաշվել եմ, որ գործում չկա մոտ 40 թերթ ապացույց եւ ամենակարեւորն այն է, որ հետաքննիչն ու քննիչը չեն ստուգել 26 06 2015թ. դատարանի որոշման համաձայն, ոչ մի տեղ չկա նման արձանագրություն: Հարց է առաջանում` բա ի՞նչ էին ստուգում, քննիչն ընթերականերին ի՞նչ էր մատուցում, եթե ոչ Վանաձորի դատարանի որոշումը:
Պարոն դատախազ, ցանկացած հարցման արդյունքում պատասխանողը նշում է, թե առդիր քանի թերթ յուրաքանչյուրից է ուղարկում, այսինքն՝ թե տիտղոսաթերթը եւ թե ուղեկցող գրությամբ հայտնում է, որ այսքան թերթ յուրաքանչյուրից ուղարկվում է, սակայն թիվ ԼԴ /0745 /02 /15 քաղգործում բացակայում է նման գրությունը, այսինքն՝ ուղեկցող գրությունը, թե ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց քանի թերթի է, իսկ վերոնշյալ քաղ. գործում դրանք բացակայում են, ահա թե դատախազությունը ինչին պետք էր ուշադրություն դարձներ:
Վերջերս եմ բացահայտել, որ ՀՀ ԴԱՀԿ-ն պետք է դիմեր Վանաձորի դատարան, գործի քննությունը վերսկսելու, քանի որ երեւան են եկել նոր ապացույցեր: Բայց ԴԱՀԿ-ն չի դիմել դատարան, եւ այս կարեւոր հանգամանքի վրա ոչ ոք կանգ չի առնում՝ ոչ դատախազությունը, ոչ ԴԱՀԿ-ն, ոչ քննիչն ու հետաքննիչը:
Նշեմ եւս մի քանի գրավոր ապացույցներ. դատավոր Բ. Գրիգորյանը թե Լոռու քննչականում եւ թե հարուցված քրեական գործում թիվ 19152017 նշում է, որ 228 թերթն առաջացել է սխալ հաշվելու արդյունքում, թյուրիմացությամբ, նույն դատավոր Բ. Գրիգորյանը թիվ ԼԴ /0745 /02 /15 քաղգործի 5-րդ հատորի 12-րդ էջում նշում է՝ «ինչու են ուղարկել դատարան 100 էջը չլրացված փաստաթղթեր, երբ նշում են, թե ուղարկել են դատարան 250 թերթ», կամ նշում է, որ կորել է ճանապարհին:
ՀՀ քաղաքացին ինչո՞վ է մեղավոր, ասացեք խնդրեմ, խնդրեցի Ձեզ ներկա գտնվել մայիսի 11-ի նիստին, որպեսզի միջնորդություն ներկայացնեիք` նոր քննություն վերսկսելու համար: Սակայն որեւէ մեկը ներկա չգտնվեց»:
«Առավոտ» օրաթերթ
04.06.2020