ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպես սկիզբ, ավելի խիստ տույժեր էլ կան
Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝
Կարդացեք նաև
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի
հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի
Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի
Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի
Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի
հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի
նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»: