Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխույժ առևտուր՝ առանց կանոնների․ Գյումրու փոխքաղաքապետի հորդորախառն նախազգուշացումը. (Տեսանյութ)

Հունիս 04,2020 22:50

Այսօր Գյումրու քաղաքապետարանի  գովազդի և առևտրի բաժնի աշխատակիցները՝ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին Գյումրու կենտրոնական շուկայում՝  հորդորելով ու միաժամանակ պահանջելով պահպանել  պարետի սահմանած նորմերը։  Շուկայում աշխույժ առևտուր էր ընթանում,  այնպիսի տպավորություն էր, կարծես ոչ մի համավարակ էլ  չկա․ ոչ բոլոր առևտրականներն էին պահպանում  սահմանված սոցիալական հեռավորությունը, ոչ բոլորն էին դիմակ կրում։

Փոխքաղաքապետը երբեմն շատ խիստ, երբեմն է նույնքան մեղմ տոնով պահանջում ու միաժամանակ համոզում էր, որ կրեն դիմակները,  հարկադրում  էր փոխել հին դիմակները՝ քաղաքապետարանից կողմից նորերը  նվիրելով։ Նա նաև նախազգուշացրեց, որ սահմանված նորմերը չպահպանելու դեպքում վարչական տուգանքների կենթարկեն, սակայն իրենց նպատակը ոչ թե տուգանելն է, այլ ընդհանուր լեզու գտնելն ու գիտակցելը, որ վտանգավոր իրավիճակ է, ամեն ինչ պիտի անել  համավարակի տարածումը կանխելու։

«Դուք պիտի հասկանաք, ձեր գիտակցության մեջ պիտի մտնի, որ դիմակ կրելը պարտադիր է, անհրաժեշտ է։ Կարևոր չէ, որ ես կողքից գամ կամ ինչ-որ ստուգող մարմին , դուք նոր դիմակ կրեք»,-առևտրականներից մեկին ասաց փոխքաղաքապետը։

Թե՛ առևտրականներից, թե՛ առևտուր անող քաղաքացիներից  շատերը զրույցի էին բռնվում, ընդունում իրենց սխալը։ Ի դեպ «Արարատ» բանկի դիմաց, որի հատակին կարմիր գծանշումներ էին արված ՝ սոցիալական հեռավորություն պահելու համար,  երբեմն  խախտվում էր քաղաքացիների կողմից, բայց մեծ մասամբ ուշադիր էին։

Փոխքաղաքապետը լրագրողների հետ զրույցում թվարկեց իր արձանագրած խախտումները․ «Տեսաք, հիմնականում դիմակներ կրում էին,  բայց առաջին տպավորությունս այն է, որ դրանք անընդհատ փոխվող դիմակներ չէին։ 2-3 դեպքեր եղան, երբ մարդիկ սկզբունքորեն չէին ուզում հասկանալ, ես հանձնարարելու եմ  նրանց հետ կապված առանձին վարույթ իրականացնեն։

Գյումրու քաղաքապետը հանձնարարել է կոմունալ  ծառայության բաժնի պետին բոլոր բանկերի դիմաց սոցիալական հեռավորությունն ապահովելու համար գծանշումներ կատարելու, ախտահանումն էլ կատարվում է քաղաքապետարանի կողմից։

Ես զգում եմ, որ նորից բացատրական աշխատանքի կարիք կա։ Տեսաք, եղան դեպքեր, երբ մեզ տեսնում էին, նոր դիմակն՝ ըստ նպատակի, օգտագործում։ Երևի, դրանք պահեր են, աստիճանաբար  կարելի է հաղթահարել։ Պետք է  հասնել նրան, որ մարդն ինքը գիտակցի այս ամենը», -ասաց փոխքաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930