Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ սկսել եք, պետք է ավարտին հասցնեք. հանձնաժողովը պետք է գնահատական տա այս դավադիր վարքագծին». Էդուարդ Շարմազանով

Հունիս 04,2020 22:35

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր 2016թ.-ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում մեր զինուժը սպառազինության, վառելիքի, սննդի խնդիր չի ունեցել:

Ըստ այդմ, արձանագրենք, որ տարիներ շարունակ պետականաքանդ շրջանակները՝ գրանտակերները, ապազգային իբր ընդդիմադիրները, իբր իրավապաշտպանները, գործող իշխանության հետ սերտ առնչվողները դավաճանական քարոզ են արել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունների:

Եւ ուրեմն քանի որ սկսել եք, պետք է ավարտին հասցնեք. հանձնաժողովը պետք է գնահատական տա այս դավադիր վարքագծին:

Ապրիլյան պատերազմում մենք բոլորս հաղթել ենք Ադրբեջանին: Հաղթել ենք մեր միասնության շնորհիվ, ժողովրդի եւ օրվա հրամանատարության, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ակնհայտ է մի բան, որ նախկին իշխանությունները ճիշտ էին:

Հ.Գ. Հաջորդը «ջրվելու» է համատարած թալանի մասին միֆը:

Հեքիաթասացները իրենց գերագույն-գլխավորի՝ պրն. աննախադեպի առաջնորդությամբ պետք է հեռանան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930