Երեւանի քաղաքապետարանից հերքում են, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող թիվ 40 մանկապարտեզում կորոնավիրուսով վարակված երեխա կա:
«Թիվ 40 մանկապարտեզում մի խմբի երեխաներից մեկի տատիկն է վարակակիր, մյուս խմբում՝ դաստիարակի օգնականի տան անդամը: Երկու խմբերն էլ փակվել են: Վարակակիր երեխա չկա»,- ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հերքելով մեր այն տեղեկությունը, թե այդ մանկապարտեզում վարակված երեխաների թիվը հասել է 13-ի:
Աջափնյակ շրջանի մեկ այլ՝ թիվ 38 մանկապարտեզում էլ զգուշանում են, որ հարեւան թիվ 40 մանկապարտեզի հետ կապ ունեցող կորոնավիրուսով հիվանդների կոնտակտավորներից հանկարծ իրենց մանկապարտեզ վարակ չփոխանցվի, կան դեպքեր, երբ մի ընտանիքի երեխաներից մեկը հաճախում է թիվ 38, մյուսը՝ թիվ 40 մանկապարտեզ, ու այսօր թիվ 38 մանկապարտեզից այդ երեխաների մայրիկին զգուշացրել են 14 օր իրենց երեխային չբերել պարտեզ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ