Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վիրտուալ հանդիպումը, որի ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել ԵՄ-ում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ:
Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել այս դժվար օրերին Հայաստանի առողջապահության մարմինների, առողջապահական ոլորտի աշխատակիցների և հիվանդանոցների անձնակազմի կողմից հասարակությանը մատուցվող առանձնահատուկ ծառայությունը, և բժշկական օգնության ամենախիստ կարիքն ունեցող անձանց նկատմամբ նրանց հոգատարությունը՝ չնայած ակնհայտ ռիսկերի և անորոշության:
ԵՄ-ն և իր անդամ պետությունները միասին աշխատում են հավատարիմ «TeamEurope»-ի մոտեցմանը՝ աջակցելու Հայաստանի անհապաղ կարիքների, պաշտպանիչ արտահագուստի և լաբորատոր սարքավորումների, ինչպես նաև առողջապահության համակարգի կայունության ամրապնդման ուղղությամբ:
ԵՄ-ն և Հայաստանը գործակցում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հետ
Կարդացեք նաև