Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը

Հունիս 04,2020 21:55

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը:

Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Նախարարները փաստել են, որ դատարանն արձանագրել էր  Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում, մասնավորապես՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ և 13-րդ:

Ինչ վերաբերում է անհատական միջոցներին, ապա նախարարներն ի գիտություն են ընդունել Մուշեղ Սաղաթելյանի գործով դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ հարուցված նոր քննությունը և հորդորել են իշխանություններին գործը փակել առանց հապաղումների: Բացի այդ ԵԽ նախարարների կոմիտեն անդրադարձել  է Սաղաթելյանի և Մաթևոսյանի գործերով վերսկսված քննությանը, այդ թվում՝ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վճռին, և ՀՀ իշխանություններին հորդորել է տեղեկություններ տրամադրել Մաթևոսյանի և Գասպարիի գործերի ընթացքի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ոսկերչյանի, Այվազյանի և Գասպարիի գործերին, ապա կոմիտեն գտնում է, որ անհատական միջոցների անհրաժեշտություն այս դեպքերում չկան:

Անդրադառնալով ընդհանուր միջոցներին՝ ԵԽ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել շարունակել ընդունել այնպիսի օրինագծեր, որոնք դրական փոփոխություններ կմտցնեն իրավական  ոլորտում, ինչպես նաև առաջարկել է տեղեկություններ տրամադրել արդեն իսկ ընդունված օրենքների գործարկման վերաբերյալ: Բացի այդ նախարարների կոմիտեն փաստել է, որ ՀՀ-ում սկսել են ոստիկանական տեղամասերում աուդիո և վիդեո հսկողություն սահմանել և կոչ է արել իշխանություններին հստակեցնել դրանց օգտագործումը,  մասնավորապես՝ արդյոք իրավապահ մարմինները պարտավոր են այդ ձայնագրությունները որպես ապացույց  օգտագործել հարցաքննությունների ժամանակ:  Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, ի գիտություն ընդունելով մինչ օրս ընդունված օրենսդրական փոփոխությունները,  ՀՀ իշխանություններին հորդորել է անել հնարավոր ամեն բան՝ Քրեական նոր օրենսգիրքը հնարավորինս շուտ ընդունելու և գործարկելու համար: ԵԽ-ն ՀՀ իշխանություններին առաջարկել է բոլոր չլուծված հարցեր վերաբերյալ թարմացված տեղեկություններ տրամադրել մինչև 2021թ. մարտի 31-ին:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930