Հուլիսից Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ (ԱԿ-103 տարբերակ) կհավաքեն, արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարվա համար: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան:
Արտադրական ծավալը կկազմի տարեկան մինչև 50 հազար միավոր: Վորոբյովան նաև հայտնել է, որ Հայաստանում ԱԿ-103 ինքնաձիգների փուլային հավաքման համար Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության 2020թ. մայիսի 15-ի որոշմամբ Հայաստան հետ կնքվել է պայմանագիր, որի հիման վրա Ռուսաստանից դետալներ կբերվեն, իսկ Հայաստանում կհավաքվի ամբողջական զենքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ