Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անակնկալ գյումրեցի տնտեսվարողներին․ ոստիկանների ուղեկցությամբ դադարեցվեցին կահույքի խանութի, դեղատան աշխատանքներ. (Տեսանյութ)

Հունիս 04,2020 20:40

Այսօր Գյումրիում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից կասեցվեց 9 տնտեսվարողների գործունեություն։ Նրանց այցը սկսվեց Գյումրու «Դեկոր» կահույքի  խանութից։

Ոստիկանների ուղեկցությամբ մտնելով  խանութ՝  նրանք պարզաբանեցին․ «Պատճառը մշտադիտարկման արդյունքներն են,  չեք ունեցել ջերմաչափման մատյան, ինչպես նաև չեք ունեցել փակցված, որ ժամը 10-12-ը կենսաթոշակառու մարդիկ գան խանութ»։ Աշխատակիցներն ասացին,  որ նույն օրն են շտկել  թերությունները։ Այդուհանդերձ խանութի աշխատանքը մեկ օրով կասեցվեց՝ պարետի որոշման համաձայն։

Ինչպես լրագրողներին  տեղեկացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության  բաժնի պետ պարոն Այվազյանը, հունիսի մեկին մշտադիտարկում եղել է  Գյումրու  9  տնտեսվարողների մոտ, և որոշվել  է սահմանված նորմերը չպահելու համար ժամանակավորապես դադարեցնել դրանց աշխատանքը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության  բաժնի նույն բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանն էլ  ասաց,  որ 3-4 օրվա մեջ 75 տնտեսվարողների գործունեություն է կասեցվել։

Նա ասաց, որ կասեցումների  հիմնական պատճառները  սոցիալական հեռավորության համար գծանշումներ չանելն է, նաև  փակցված չի եղել, որ մուտքն առանց դիմակ, ձեռնոցի արգելվում է, ինչպես նաև չեն փակցրել, որ ժամը 10-12-ը պիտի սպասարկեն կենսաթոշակառուներին։  Եղել են նաև դեպքեր, երբ դիմակն ու ձեռնոցը մասնակի են կրել, ոչ միշտ։

Հարցին՝ խախտումները, երբեմն, նույն օրը վերացնում են,ինչո՞ւ եք երկու օր անց կասեցնում գործունեությունը,  Գագիկ Մազմանյանն ասաց․ « Քանի որ մենք իրավասություն չունեն, մենք խախտումներն ուղարկում ենք պարետատուն, պարետը նոր որոշում է՝ կասեցնել, թե ոչ։ Բնական է, ստացվում է, որ մենք կատարել ենք մշտադիտարկումն ամիս 1-ին, բայց պարետի որոշումը մենք կատարում ենք ամիս 3-ին։

Այսօր մենք եկել ենք, այս մարդկանց գործունեությունը կասեցնում ենք։ Շատ ուրախ ենք, որ մարդիկ մեր մշտադիտարկումից հետո վերացնում են խախտումները, դա միանշանակ, գովելի է, բայց պետք է պահել նորմերն՝ անկախ ամեն ինչից։ Եղել են դեպքեր, երբ գնացել ենք, մարդիկ վերացրել են, բայց հետո գնացել ենք մշտադիտարկման, տեսել ենք, որ ջերմաչափումը կատարվել է, բայց դրանից հետո շարունակական չի եղել։

Այսինքն՝ կապ չունի, պիտի շարունակել, պիտի հետևել, որպեսզի այս կորոնավիրուսը չտարածվի»։

Նա նաև ասաց՝ իրենք իրավասու են տվյալ կազմակերպություն նորից մտնելու, որպեսզի մարդիկ զգոն լինեն, չմտածեն եկան, գնացին, վերջացրեցին։ Այս կառույցի ներկայացուցիչները պատահական յուրաքանչյուր օր կարող են մտնել ցանկացած տնտեսվարողի մոտ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930