Մենք քննարկում ենք մի քանի սցենարներ եւ այդ սցենարներից մեկով վաղը որոշում կկայացվի: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով հարցին`երկու օր առաջ հայտարարել էիք, որ կորոնավիրուսային թվերի նման աճի պահպանման պարագայում կրկին ստիպված կլինենք անցնել սահմանափակումների խստացման`զուգորդելով դրանք պարետային ժամով. Վաղը լրանում է ձեր նշած վերջնաժամկետը, այսօր ունենք վարակի ամենամեծ թիվը, եթե վաղը կրկին մեծ թիվ գրանցվի ականատես կլինե՞նք ձեր նշած սցենարին:
«Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի եւ մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում, մի քանի սցենարներ ենք քննարկում եւ դրանցից մեկով որոշում կկայացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև