Այսօր, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր «Գազպրոմ Արմենիայի»՝ գազի սակագների վերանայման հայտը, թեժ բանավեճ սկսվեց՝ նիստին ներկա Հանրային խորհրդի անդամ Վահագն Սահակյանի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանի միջեւ: Վահագն Սահակյանը, խոսելով գազի խտության մասին՝ նշեց, որ գազի խտությունը չի կարող փոխվել։ Հրանտ Թադեւոսյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ խտությունը փոխվում է։
«Եթե կալորիականությունը միշտ հստակ չէ, ուրեմն դուք խաբում եք մարդկանց»,-ասաց ՀԽ անդամը: Հրանտ Թադեւոսյանը պատասխանեց՝ «Խաբողը դուք եք, դուք անգրագիտություններ եք տարածում»։
Վահագն Սահակյանն ասաց՝ «Դուք չափն անցնում եք, տեղափոխում եք անձնական դաշտ»։ Նիստը վարող ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը կոչ արեց հանդարտվել եւ նիստը շարունակել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ