Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. Արսեն Թորոսյան

Հունիս 04,2020 20:10

Հայաստանում կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել։ Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում այս մասին այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Քաղաքացին ունեցել է քրոնիկական հիվանդություններ, մահվան պատճառը եղել է բարդացած անամնեզը»,- հավելեց նախարարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 418 ծանր վիճակում գտվող քաղաքացի եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի ունենք:

Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանն էլ ասաց, որ վերջին շրջանում ավելացել է ծանր, ծայրահեղ ծանր հիվանդների թիվը։ Բժշկուհին կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված թողել է իր աշխատանքն ու ընտանիքը Երեւանում եւ տեղափոխվել Արտաշատ։

«Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ եւ սա բոլորիս խնդիրն է։ Դրա բացատրությունը ես գտել եմ բոլորիս անզգուշության, անփութության եւ ըմբոստության  մեջ։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, եւ քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեր համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին»,- ասաց նա` կոչ անելով պահպանել բոլոր կանոնները, քանի որ դրանք պարետինը չեն, կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել։

Նա նաեւ վստահեցրեց`որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու եւ այս պայքարում մենք միասին ենք հաղթելու:

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930