Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում կրկին փորձարկել են LORA հրթիռներ. հնարավոր է Ադրբեջանի համար. «Ռազմինֆո»

Հունիս 04,2020 21:21

«Ռազմինֆո». Հունիսի 2-ին իսրայելական ռազմարդյունաբերական IAI ընկերությունը հայտնել է, որ փորձարկել են օպերատիվ-մարտավարական LORA երկու հրթիռ: Այս հրթիռային համակարգից իսրայելական կողմը վաճառել էր Ադրբեջանին:

Արտադրող ընկերությունը նաև հրապարակել է փորձարկման տեսանյութը: Փորձարկման համար հրթիռային համակարգը բեռնել են նավի վրա և, ըստ IAI-ի՝ «օվկիանոսում ինչ-որ տեղ» արձակել հրթիռները, որոնք խոցել են ջրային տարբեր թիրախներ՝ 90 և 400 կմ հեռահարության վրա, ինչը համընկնում է այս հրթիռների հայտարարված նվազագույն և առավելագույն խոցման հեռահարության հետ:

IAI ընկերությունից հայտնել են, որ իրենք բարելավել են էլեկտրոնիկայի և ալգորիթմների հետ կապված հարցեր, ինչը ազդել է ճշգրտության վրա: Հայտարարվել է նաև, որ թիրախները խոցվել են ճշգրտորեն: Նախորդ անգամ այս հրթիռների փորձարկման մասին հայտնել էին 2017-ի ամռանը, իսկ արձակումը կրկին եղել էր նավի վրայից:

Փորձարկման ժամանակ կար, սակայն, մեկ այլ ուշագրավ դրվագ: Նավի վրա բեռնված հրթիռային համակարգը տեղադրված էր բելառուսական 8×8 «Վոլատ» մեքենայի շասսի վրա, իսկ Ադրբեջանում շահագործում են հենց այդ մեքենայի վրա տեղադրված տարբերակը, քանի որ Ադրբեջանի ԶՈւ ավտոպարկում արդեն իսկ կային այդ մեքենաներից, ինչը շահագործման ու սպասարկման տեսանկյունից ավելի հարմար է դարձնում:

Այս հանգամանքը, թերևս, հիմք է տալիս ենթադրելու, որ մեծ է հավանականությունը, որ փորձարկումն արվել է Ադրբեջանի ԶՈւ-ի համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930