Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն առաջարկում է կրճատել «Գազպրոմ Արմենիայի» աշխատավարձերն ու աշխատակիցներին

Հունիս 04,2020 18:55

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Գազպրոմ Արմենիայի»՝ գազի սակագինը բարձրացնելու հայտը, հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը ասաց, որ «Գազպրոմ Արմենիայի» սակագնի բարձրացման հայտով աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 18,9 մլրդ դրամ՝ 6954 աշխատակիցների դեպքում: Բայց ՀԾԿՀ-ն նախատեսում է, որ աշխատավարձային ֆոնդը կազմի 14,7 մլրդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում:

Նրա խոսքով, «Գազպրոմ Արմենիայի» անհրաժեշտ շահույթը պետք է կազմի 234,65 միլիարդ դրամ, իսկ ՀԾԿՀ տվյալներով՝ 221 մլրդ դրամ. «Նախատեսվում է կորուստների կրճատում 1,62 տոկոսային կետով: Ընկերության տվյալներով՝ նյութական ծախսերը կազմում են 11,4 մլրդ դրամ, ՀԾԿՀ տվյալներով՝ 7 մլրդ դրամ: Սպառողին վաճառվող գազի միջին գինը, ՀԾԿՀ առաջարկով, նախատեսված է 266,71, ներառյալ ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից վերջնական սպառողին գազի փոխադրման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930