Լրահոս
Օրվա լրահոսը

Կրտսեր պարեկը կստանա 250-270 հազար դրամ աշխատավարձ. Ռուստամ Բադասյան

Հունիս 04,2020 19:03

Արդարադատության նախարարը`ոստիկանության բարեփոխումների եւ պարեկային ծառայության մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ոստիկանության բարեփոխումները, մասնավորաբար, ստեղծվելիք պարեկային ծառայության մասին մանրամասն տեղեկություններ տվեց: Նախարարը հորդորեց քաղաքացիներին ակտիվ լինել եւ դիմել ոստիկանության նոր ծառայությունում աշխատանքի անցնելու համար:

Ասաց` մոտ 400 հետաքրքրված անձ կա պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու, թեեւ դեռ ընդունելության մասին հայտարարությունները տեղադրված չեն: Զանգեր եղել են արդարադատության նախարարություն: Շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կանայք: Նրա կարծիքով, պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար միջնակարգ կրթությունը բավարար է, որպեսզի ավելի շատ կադրային բազա կարողանան ապահովել:

Իսկ ոստիկանությունում աշխատանքը պետք է սկսել հենց այդ ծառայությունից, որպեսզի ժամանակ լինի ոստիկանության ակադեմիայում մասնագիտական  վերապատրաստումներ անցնել`այլ ստորաբաժանումներ աշխատանքի անցնելու համար. օրինակ, կլինի կրիմինալ ոստիկանություն, հետագայում նաեւ քննչական մարմին եւ այլն: Պարեկային ծառայությունում աշխատանքի հնարավոր կլինի անցնել հնգամսյա դասընթացներից հետո: Այդ ընթացքում, ըստ նախարարի, հնարավոր կլինի ստանալ մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստվածություն, կրակային պատրաստվածություն, առաջին բուժօգնություն ցուցաբերելու դասընթաց:

250-270 հազար դրամ կսահմանվի կրտսեր պարեկների աշխատավարձը: Ավագ պարեկները կստանան ավելի բարձր: Աշխատավարձի բարձրացումը եւ ոստիկանության այլ ծառայություններ աշխատանքի փոխադրվելը նախարարը երաշխավորվում է: Ընդունելության մրցույթն էլ խոստանում է, արդար է լինելու: Առավելություն կտրվի մասնագիտական ունակությունների զատ նաեւ «ոստիկանի նոր արժեքային համակարգում» ծառայելու պատրաստակամ անձանց:

Պարեկային ծառայությունն ապահովված է լինելու նոր մեքենաների պարկով եւ անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930