ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացել ենք հետեւյալ պարզաբանումը.
📌 Ի պատասխան հունիսի 2-ին Aravot.am կայքում «Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի» վերտառությամբ հոդվածի, Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը ու Կոտայքի մարզի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնը անհրաժեշտ են համարում կարևոր մանրամասներով պարզաբանում ներկայացնել։
Հոդվածում թերի տեղեկատվություն և ոչ ճշգրիտ հղումներ են կատարված , մասնավորապես՝
✅ «Գետամեջ» ՍՊԸ-ն այժմ գործում է «թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ անվան ներքո
Կարդացեք նաև
✅ «Վի ԷՅՉ ԿԱ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցը, Աբովյանի քաղաքապետի կողմից տրված 10.02.2020թ-ի գրության պահին, գտնվել է ներքին հարդարման ավարտական և սպանդանոցային գործունեությունների էլեկտրոնային ցանկում ընդգրկվելու փուլերում:
✅ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում փետրվարի 8-ին հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է «ԶOՐ» ՍՊԸ-ում , որը ծառայություն է մատուցում և գտնվում է Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհի սկզբնամասում , այլ ոչ թե «Կոչոն» ՍՊԸ-ում, որը իրականացնում է սեփական ֆերմայի կենդանիների մորթ և գտնվում է «Կոտայք» գարեջրի գործարանի հարևանությամբ :
📌 Ինչ վերաբերվում է սպանդանոցների անհրաժեշտ քանակին, ապա այս պահին Կոտայքի մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:
ՀՀ Կառավարության որոշման համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի։ Մարզում կան երկու կազմակերպություններ, որտեղ դեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ դրանք կգործեն հուլիսի 1-ից հետո։
✅ Հավելենք նաև, որ մարզին անհրաժեշտ է 3 շարժական սպանդանոց,որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետորեն կազմակերպել հեռագնա արոտների կենդանիների սպանդանոցային մորթը։
Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը․
Հոդվածի հեղինակ Նարեկ Մարտիրոսյանը այս պարզաբանման առնչությամբ հավելյալ հայտնեց:
Կոտայքի մարզպետարանն իր պարզաբանման մեջ նշել է, թե «Առավոտ»-ում հրապարակված հոդվածը թերի տեղեկատվություն է պարունակում և ոչ ճշգրիտ հղումներ են կատարված։ Մասնավորապես, պարզաբանման մեջ նշում են, թե «Գետամեջ» ՍՊԸ-ն այժմ գործում է «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ անվան ներքո:
Կից ներկայացնում ենք մեր հարցման պատասխանը, որը տրամադրել է հենց Կոտայքի մարզպետարանը։
Հարցման պատասխանում նշված է ոչ թե «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ, այլ «Գետամեջ» ՍՊԸ անվանումը:
Եթե անգամ ենթադրենք, որ հարցման պատասխանը տրամադրելուց հետո է ՍՊԸ-ն անվանափոխվել, սակայն այս դեպքում էլ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում հրապարակված աղյուսակում նույնպես հստակ նշված է «Գետամեջ» ՍՊԸ-ի մասին:
Մեր կողմից հրապարակված փաստաթղթում նշված էր, որ Աբովյան համայնքի տարածքում սպանդանոցներ չկան։
Կոտայքի մարզպետարանը խնդրի վերաբերյալ նշում է, թե «Վի ԷՅՉ ԿԱ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցը, Աբովյանի քաղաքապետի կողմից տրված 10.02.2020 թ.-ի գրության պահին, գտնվել է ներքին հարդարման ավարտական և սպանդանոցային գործունեությունների էլեկտրոնային ցանկում ընդգրկվելու փուլում:
Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է նաև, որ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում փետրվարի 8-ին հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է «ԶOՐ» ՍՊԸ-ում, որը ծառայություն է մատուցում և գտնվում է Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհի սկզբնամասում, այլ ոչ թե «Կոչոն» ՍՊԸ-ում, որը իրականացնում է սեփական ֆերմայի կենդանիների մորթ և գտնվում է «Կոտայք» գարեջրի գործարանի հարևանությամբ:
ՀՀ կառավարության էջում փետրվարի 8-ին հրապարակված տեսահոլովակում նշվում է, որ սպանդանոցը գտնվում է Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում, իսկ, ըստ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքի հաղորդած տվյալների՝ Մայակովսկի համայնքում գործող սպանդանոցը «Կոչոն» ՍՊԸ-ն է, ինչի մասին էլ նշել էինք նյութում:
Բացի այդ հարկ ենք համարում ընդգծել, որ մեր հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզպետարանի կողմից տրամադրված ցուցակում ընդգրկված չէր «Կոչոն» ՍՊԸ-ն:
Ամփոփելով՝ Կոտայքի մարզպետարանի՝ «Առավոտ»-ին հասցեագրված պարզաբանումը նոր հարցեր է առաջ բերում, ավելին՝ նկատելի է նախկինում տրամադրված տեղեկությունների վերաբերյալ սրբագրման փորձ։ ՍԱՏՄ պաշտոնական կայքի և Կոտայքի մարզպետարանի ներկայացրած տվյալների համադրական վերլուծության արդյունքում ակնհայտ հակասություններ կան։
Կոտայքի մարզպետարանի կայքի լուսանկարում՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2020-ի հունվարի 29-ին ընդլայնված աշխատանքային հանդիպում է անցկացրել ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ: