Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատոր Բոբ Մենենդեզը պաշտոնապես պահանջել է մանրամասն հաշվետվություն ներկայացնել՝ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ

Հունիս 04,2020 19:12

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեզը պաշտոնապես դիմել է Կառավարության հաշվետու գրասենյակ (GAO)՝ խնդրելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին տրամադրել մանրամասն հաշվետվություն՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ, որի չափը վերջին 3 ֆիսկալ տարում գերազանցել է 120 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Սենատորը GAO-ին խնդրել է անդրադառնալ մի շարք հարցերի, մասնավորապես՝ որն է Ադրբեջանի կառավարությանը հատկացվող աջակցության բնույթը, որքանով համատեղելի է 907-րդ հոդվածի հետ,  Կոնգրեսին նախապես տեղեկացրել են Բաքվին տրամադրվող աջակցության մասին, թե ոչ, կան տվյալներ այն մասին, որ Ադրբեջանն այդ օգնությունն ուղղակի կամ անուղղակի օգտագործել է հարձակողական նպատակով  Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի վրա, թե ոչ:

Հիշեցնենք, որ 907-րդ բանաձևը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ. ու ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930