Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞նց, բա 8 տարի ղեկավարել ես ամենակարեւոր ռազմական կառույցը, ի՞նչ է նշանակում չեմ գալիս». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործն ավարտվեց, Խաչատուրովի մասին կասկածն ամրապնդվեց

Հունիս 04,2020 17:54

Այսօր 2016-ի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ցանկացած հանձնաժողովի նախագահ ցանկացած հանձնաժողովի պարագայում ասում է, որ հաջողված են աշխատանքները: Ես հպարտությամբ կարող եմ ասել, ձեր աչքի առաջ է, ամբողջ պրոցեսը տեսել եք, թե մեկ տարի առաջ ինչպիսի թերահավատությամբ էր ստեղծվել ու ինչպիսի հույսով է ավարտվում»:

Նա նշեց, որ սկսած ԶՈՒ-ի, մինչեւ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձինք բոլորին հրավիրել են հանձնաժողով, Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից ունեն իրենց բոլոր հարցերի պատասխանները ու արդեն ամբողջացնելու են. «Ունենք ապագա եզրակացության կառուցվածքը: Կասեմ որոշ էլեմենտներ՝ ինչու սկսվեց հակառակորդի ապրիլյան ավանտյուրան, ինչ նպատակով էր, մենք ինչքան էինք պատրաստ նման ավանտյուրաների, բուն պրոցեսը ապրիլի 2-5-ը եւ բանակցությունների բուն պրոցեսը, այդ շղթայի մեջ մենք ինչ պրոցեսների ենք առնչվել»:

Քոչարյանն ասաց, որ ապրիլյան իրողությունները քաղաքականացվել են ու շատ շահարկվել, իրենք ամեն ինչ արել են, որ կանխեն հարցի քաղաքականացումը: Հանձնաժողովի նախագահը գոհ էր, որ իրենց փակ նիստերից տեղեկատվության արտահոսք չի եղել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Բակո Սահակյանն ի՞նչ ձեւաչափով է հարցերի պատասխանել, նի՞ստ է եղել: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ քննարկում են կազմակերպել, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները իրենց բոյկոտից հետո երկու նիստի չեն մասնակցել, բայց իրենք արխիվային նյութերը, ձայնագրությունները, հարցաշարերը հասանելի են դարձրել նրանց համար. «Անհոգ եղեք, պարոն Գորգիսյանից ու պարոն Ստեփանյանից որեւէ տեղեկատվություն գաղտնի չի պահվում»:

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը միակ պատասխանատու անձն էր, որը մերժել էր հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավերը: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք պատրաստ էինք գիշերն էլ հավաքվել, եթե ինքը գար, որովհետեւ իր չգալով ինքը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի անդամների մոտ: Բայց ի՞նչ է նշանակում, որ Արցախի նախագահը պատրաստ է պատասխանել հանձնաժողովի հարցերին, Յուրի Խաչատուրովը հաճույքով մասնակցում է 5-րդ ալիքի կողմից նկարահանված ֆիլմում եւ չի գալիս իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սեպտեմբերին օրենսդրական նախագիծ են բերելու, որով առաջարկելու են, որ պաշտպանական ոլորտում ձեւավորված քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցությունը պարտադիր դարձնեն ու չկարողանան մերժել, որովհետեւ միջազգային փորձը դա է ասում. «Ոչ թե կանգնեն ասեն՝ չեմ ուզում, չեմ գալիս: Ո՞նց, բա 8 տարի ղեկավարել ես ամենակարեւոր ռազմական կառույցը, ի՞նչ է նշանակում չեմ գալիս: Ի՞նչ խնդիր կա, որ չեկավ..Բոլորն էլ կարող էին ասել՝ «Կանոնակարգ օրենքը» այդ հնարավորությունը տալիս է, կարող ենք չգալ՝ Սեյրան Օհանյանը կարող էր ասել, Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, ասեր՝ ես ընդհանրապես կապ չունեմ: Նա բառեր էր ասել, մենք էլ հարցնում ենք՝ արի ասա որտեղի՞ց ես ասել, չէ՞ որ քո ասածից հետո հասարակության մոտ տպավորություն կա, որ իրոք զինվորը եղել է առանց փամփուշտի, անորակ վառելիքով: Դա հարված էր, չէ՞, մեր զինված ուժերին: Եվ հիմա այդ հարվածը հասցնելուց հետո ասեր՝ ես կես դրույք վարչապե՞տ եմ աշխատել, չէ՛: Մեզ պետք է, որ մեր երկրի ամեն պաշտոնյա լիարժեք իրացնի իր վրա դրված ֆունկցիոնալ պարտավորությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930