Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Երեւանի Նորք-Մարաշի թիվ 122 եւ Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։
Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։
Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի կասեցումը 1 օրով է. կիրականացվի ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների անկողնային պարագաների հետ կապված խախտումների վերացումը։
Իսկ մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի թիվ 24 մանկապարտեզը, կասեցվել է 7 օրով, որտեղ բացի հակահամաճարակային կանոնները չպահպանելուց, արձանագրվել է նաեւ կոնտակտավոր աշխատակցի եւ սանի առկայությունը։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1655669784583513/?__xts__[0]=68.ARC87vsEDwMNs8pGX7UQyKK5jARtrOONIfwc2d7r9AVp7ptTlejDBT4azloqOEJRSOdPzLIeZSTslhYQG2tKQ1uy-dkXEGexrB1Eu5R9M6RFpGOilufwJ14V5g5NSbFH5-1vSb-w8pGUjlrV_yyo002TqAEgz65eFSHouNeRd32xMFP9zdR0xVIZYgJa8habfKmf7ax1iJZHqzwhYm4ZSpiWwTp9tM_K2OQV8IxI9Wem_GNGfBUy7Wqh6XEJhM1-RfJd1Af6PjxOXPDC8KYs1k5nYU_tAxfirEeVZ9Sj0TOQ_QtEzbWGNFqQLiYqrouGzR3AbacIXfE2boX0oDTEWr2ooxQC2rfD_9uWyLxSASB8YK3DMulqs1Rny3BkMKbu&__tn__=-R
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն