Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը եւս 9 ոլորտ ներառեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրում

Հունիս 04,2020 15:18

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումում փոփոխություններ կլինեն: Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց նշված միջոցառումում փոփոխություններ կատարելու նախագծին՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկն ընդլայնվեց:

Նախագծով նախատեսվում է եւս 9 ոլորտներ ներառել, դրանք են՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրություն, թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն՝ մեքենասարքավորումների մասեր արտադրող ոլորտ, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն՝ պատճենահանման, կրկնօրինակման եւ գրասենյակային ծառայությունների ոլորտ, համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն՝ սփա-կենտրոններ եւ նմանատիպ ծառայություններ մատուցողներ:

Այս 9 ոլորտներն ընդգրկելով հակաճգնաժամային ծրագրում, ինչպես զեկուցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, կառավարությունը աջակցության ծրագրում կներառի 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում են 9171 քաղաքացի, ընդհանուր բյուջեն կկազմի 623 միլիոն 628 հազար դրամ: Այս պահին, ըստ փոխնախարարի, 8-րդ միջոցառմամբ վճարել են 124 հազար 609 շահառուների, գումարը՝ 8 միլիարդ 453 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930