Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են. «Փաստինֆո»

Հունիս 04,2020 14:45

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի աշխատակիցների շրջանում կան կորոնավիրուսի վարակակիրներ, նրանց թվում՝ քննչական վարչության պետի տեղակալը, որը նաեւ հոսպիտալացվել է։ Չնայած առկա վիրուսին՝ տարբեր գործերով, այդ թվում նյութերի նախապատրաստման փուլում գտնվող վարույթներով, մեծ թվով քաղաքացիներ են հրավիրվում քննչական։

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ քննչական գործողությունների ընթացքում կարող են վարակվել կորոնավիրուսով։ Նրանք իրենց անվտանգ չեն զգում իրենց առողջության համար։ Խնդիրն այն է, որ քննիչների սենյակները, որտեղ կատարվում են քաղաքացիների հարցաքննությունները՝ չեն ապահովում Պարետի որոշմամբ հաստատված կանոնների պահպանումը, այն է՝ սոցիալական հեռավորությունը։ Իսկ եթե քաղաքացին ցանկանում է օգտվել իր իրավունքից ու փաստաբան է ներգրավում, խնդիրը դառնում է շատ ավելի արդիական։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930