Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ամեն ինչ ճիշտ արվեր՝ այս ցուցանիշները ՀՀ-ն չէր ունենա. Սրբուհի Գրիգորյան

Հունիս 04,2020 14:52

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի անդրադարձը առողջապահական ոլորտում առկա իրավիճակին. «Այսօր 667 նոր դեպք 1809 թեստից։ ՀՀ -ում մահացել է 176 քաղաքացի։ Աշխարհում մահերի թվով մենք մխիթարիչ տեղում չենք։

Ոլորտի պատասխանատուն՝ առողջապահության նախարարը խուսափում է կրել պատասխանատվություն այս ամենի համար, փորձում է՝ մեղավորներ փնտրելով։ Իր բուն գործը թողած ՖԲ ստատուսագրությամբ է զբաղված։

Գնացքից խոսելուց առաջ պատանքված հարյուրավոր մեր քաղաքացիների մասին մտածեք, խնդրում եմ։

Դուք մեր ասելով չեք ձախողել, դուք ձեր ասելով չեք հաջողել։ Այդ մասին խոսում են թվերը։ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐԸ…

Հարգարժան պարոն վարչապետ, ՍԻՐԵԼԻ Նիկոլ Փաշինյան, խոսեք այդ պարոնի հետ։ Մենք խոսքը պետք է ստորադասենք գործին։

Եթե ամեն ինչ ճիշտ արվեր՝ այս ցուցանիշները ՀՀ-ն չէր ունենա։

Ամեն մահը մի ընտանիքի ողբերգություն չէ։ ՍԱ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է…

Ու բոլոր արդարացում-մեղադրանքները թիթեռի կյանք ունեն և ունենալու են…

Ցավակցում եմ կորոնավիրուսի բոլոր զոհերի հարազատներին, բոլորիս՝ այս ձախողումների համար։

Սիրելի Նիկոլ Փաշինյան, նորից դիմում եմ ձեզ, ձեր լավատեսության մեծ չափաբաժնից ես էլ ունեմ ու հավատում եմ, որ խիստ խոսակցություն եք ունենալու կառավարության նման անդամների հետ ու մենք միասին սկսելու ենք նոր տողից՝ առանց ՄԵՐ ՈՒ ՁԵՐ անելու…

Հաջողություն մեր երկրին ու բոլորիս»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930