Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Ինչպես և խոստացել էինք, անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց

Հունիս 04,2020 14:15

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էինք, անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց` այսօր ընդունված կառավարության որոշման համաձայն:

Այն այսուհետ կընդգրկի 194 սահմանամերձ համայնք, նախկին 38 սահմանապահ համայնքի փոխարեն, որի արդյունքում հավելյալ մոտ 500 շահառու հնարավորություն կունենա օգտվել ծրագրից:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանանք բոլոր հակահամաճարակային կանոնների պահպանման մասին: Խոսքը վերաբերում է նաև այսպիսի և մնացած բոլոր տեսակի բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

Կանոնների պահպանման տեսանկյունից բժշկական կազմակերպությունները ամենաօրինակելին պետք է լինեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930