ՀՀ նախագահի մրցանակի նախաձեռնող և հովանավոր Պողոսյան հիմնադրամն ու մրցանակաբաշխության կազմակերպիչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում են, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ առնվազն մինչև 2020 թվականի սեպտեմբեր հետաձգվում է 2020 թվականի մրցանակակիրներին հայտարարելու գործընթացը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրում մրցանակաբաշխության հանդիսությունը։
Ժամկետների որոշակիացման դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կազմակերպիչները հայցում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի թեկնածուների ներողամտությունը։
Կարդացեք նաև