Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնական սխալը համաճարակաբանը համարում է կարանտինի որակը. Ինչ է արվել, ինչ՝ ոչ, և ինչ պետք է արվի. «Հրապարակ»

Հունիս 04,2020 13:08

Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն Արսեն Թորոսյանի մոտ համաճարակաբանների ու վիրուսոլոգների խորհրդակցությանը մասնակցած համաճարակաբաններից է։ «Հրապարակի» հետ զրույցում նա մանրամասնեց, որ հնչած առաջարկների թվում եղել է նաեւ այն, որ արդեն բոլոր մարզային ու քաղաքային հիվանդանոցներում կահավորվեն այդ հիվանդներին սպասարկող կաբինետներ, կարանտին-ընդունարաններ։ Եվ ամենակարեւորը՝ ավելացնեն թեստավորման քանակը։ Այսինքն՝ հիմնական ծանրաբեռնվածությունը չընկնի միայն մայրաքաղաքի խոշոր հիվանդանոցների վրա։ «Այս սցենարով, Ձեր ասած՝ կոլապսը պոտենցիալ կհետաձգվի։ Հուսանք, որ չենք հասնի դրան,- ասաց բժիշկ Բադալյանը եւ ավելացրեց։- Եվ ամենակարեւորը, որ չնպաստենք վարակի ներհիվանդանոցային տարածմանը»։

Հիմնական սխալը համաճարակաբանը համարում է կարանտինի որակը, եւ սրանով, թերեւս, շատ բան է ասված։ Հիմա, երբ ախտորոշումից հետո հիվանդության վերահսկումը դրված է պոլիկլինիկաների վրա, կան բազմաթիվ դժգոհություններ, եւ պարզվում է, որ համակարգը չի ձգում, մարդիկ չունեն նորմալ արտահագուստ, վարակվում են, պարզ չէ՞, որ այս ընթացքում պետք է պատրաստեին պոլիկլինիկական ամբուլատոր համակարգը։ Այս հարցադրման հետ կապված՝ համաճարակաբանն ասում է․ «Այդ «հանկարծ»-ը չեմ կարծում, որ շատ հանկարծ է եղել, երեւի թե ինչ-որ քննարկումներ են եղել, բայց, այո, պոլիկլինիկական ծառայությունն էլ այդքան պատրաստ չէր, ու դժվար է առանց այդ ամենի մեջը լինելու շատ լավ հասկանալ։ Նյուանսներ կան, որոնք միայն կարող ենք ենթադրել»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930