ՖԲ ուղիղ միացմամբ խոսելով հանրապետությունում կորոնավիրուսային մտահոգիչ ճգնաժամի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ այսօրվանից տնից դուրս դիմակ կրելը պարտադիր է: «Երեկ, ի դեպ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը զեկուցեց, որ դիմակների գների որոշակի անկում է արձանագրվել, այդ թվում՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, եւ կա հույս, որ դիմակների գինը ավելի կիջնի:
Էլի եմ ասում, գիտեմ, որ սա սոցիալական, տնտեսական բեռ է, բայց կրկին նույն օրինակն եմ բերում: Այսօր ոչ-ոք չի ասում, որ ակնոցը թանկ է, դրա համար ես ակնոց չեմ կրում: Սա էլ ակնոցի նման մի իրավիճակ է, որովհետեւ մենք կույր ենք այդ առումով, որովհետեւ չգիտենք՝ դիմացինը հիվա՞նդ է կորոնավիրուսով, թե՞ չէ: Մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ում տեսնում ենք՝ կորոնավիրուսով պոտենցիալ վարակակիր է եւ նրանից կարող ենք վարակվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ