Լրահոս
Օրվա լրահոսը

Սա շատ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար. վարչապետը պետք է ստանձնի այս ձախողման քաղաքական պատասխանատվությունը. «Փաստ»

Հունիս 04,2020 12:33

Ավիացիոն ոլորտը համաշխարհային կարևորություն ունեցող ուղղություն է, որի զարգացումը դրականորեն է անդրադառնում ոչ միայն ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության մակարդակի, այլև ողջ տնտեսության վրա։

Եվ հատկապես իշխանափոխությունից հետո կառավարությունում ակտիվ քննարկման էր դրվում քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագիրը, իսկ վարչապետ Փաշինյանը սիրում էր խոսել քաղաքացիական ավիացիային նոր որակ հաղորդելու մասին։

Սակայն հայտարարություններ անելն այլ հարց է, այդ ուղղությամբ գործուն քայլեր կատարելն՝ այլ։ Եվ իշխանությունները փոխանակ պայմաններ ստեղծեին հայկական ավիաընկերությունների զարգացման և նոր ավիաընկերությունների ստեղծման համար, իրենց ողջ ներուժը ներդնում էին արտասահմանյան ավիաընկերություններին հայկական շուկա բերելու համար։

Սակայն առկա թերություններն ուղղելու փոխարեն, ավիացիոն իրավիճակում ստեղծված խնդիրների համար իշխանությունները փորձում էին ինչպես միշտ իրավիճակի պատասխանատվությունը հեռացնել իրենցից և այն բարդել այլոց՝ մասնավորապես նախկին իշխանությունների վրա։

Բացթողումների հարցում սեփական մեղքը չընդունելու և քաղավիացիայի ոլորտի բարելավման ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու արդյունքում ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնեց ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:

Ու Հայաստանն այդ «պատվավոր» տեղը կիսում է այնպիսի աղքատ և քիչ զարգացած երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Էրիթրեան, Ջիբութին, Սուդանը, Կոնգոն։

Իսկ սա շատ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար։ Եվ այս ձախողումը կոնկրետ հետևանքներ պետք է ունենա ոլորտի պատասխանատուների հետագա պաշտոնավարման հարցում, իսկ վարչապետն էլ պետք է ստանձնի այս ձախողման քաղաքական պատասխանատվությունը և նոր ռազմավարություն մշակի ոլորտը ցեխից դուրս հանելու համար, այլապես քաղավիացիան շուտով կարող է կանգնել բարդ իրավիճակի առաջ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ավիափոխադրողների համար ֆինանսական դժվարություններ են ի հայտ եկել։

Զուտ հեգնական կամ «սվաղելու» միջոցով իրավիճակն ավելի մեղմ ներկայացնելու քարոզչական հնարքներն արդեն չեն աշխատում…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930