Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մեր առողջապահական համակարգը ճկռում է արդեն»

Հունիս 04,2020 11:27

Վարչապետ Փաշինյանը ՖԲ ուղիղ միացմամբ խոսելով հանրապետությունում կորոնավիրուսային ծանր ճգնաժամի մասին, երբ մեր բուժհաստատություններն արդեն չեն կարողանում կարիք ունեցողներին հոսպիտալացնել, պատմեց, որ ինքը, տիկին Աննան եւ Մարիամը թոքաբորբ չունեն եւ հիվանդությունը տանում են ասիմպտոմ:

«Մենք երեկ ավելի մանրամասն բժշկական հետազոտություն անցանք՝ ես, Աննան, Մարիամը, եւ արձանագրվեց, որ թոքերի հետ կապված որեւէ խնդիր չունենք, այսինքն, թոքաբորբ չունենք և, ըստ էության, լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը: Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր, բայց նախնական տվյալներով իրենց մոտ էլ նույն վիճակն է, որովհետեւ մենք ջերմություն չենք ունենում»:

Այնուհետեւ վարչապետը խոսեց այս հիվանդության նենգության մասին, բժշկագիտորեն բացատրեց, թե որն է կորոնավիրուսի ասիմպտոմ եւ սիմպտոմատիկ ընթացքի տարբերությունը, բերեց վիճակագրական տեղեկություններ այն մասին, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10%-ն ի մոտ է հետագայում բարդություններ առաջանում:

«Հիմա իմ խնդիրն է՝ բացատրել իրավիճակի լրջությունը: Հիվանդների 75 %-ը մեր նման են, ասիմպտոմ են: Դա խանգարում է մեզ՝ գնահատել իրավիճակի լրջությունը: Բայց այն 25%-ի լրջությունը նրա մեջ է, որ մարդիկ կան, ովքեր շատ լուրջ եւ ինտենսիվ բուժօգնության կարիք ունեն: Եվ երբ հիվանդների թիվը 10 հազար է, արդեն 2500 հոգի են ինտենսիվ բուժօգնության կարիք ունեցող մարդիկ: Հիմա մենք եկել, հասել ենք այս եզրին եւ մեր առողջապահական համակարգը ճկռում է արդեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930