Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում եղած ապօրինությունների հանգամանքը նորերին չի արդարացնում. «Ժամանակ»

Հունիս 04,2020 11:14

Հայաստանի օդային հաղորդակցությունը նախնական ժամկետով նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքերով՝ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել, երբ խոսքը գնում է զբոսաշրջության ոլորտի մասին:

Սրան զուգահեռ, Եվրահանձնաժողովը (EASA) հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը:

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ Հայաստանը հուլիսի կեսերին հաղթահարած չի լինի կորոնավիրուսային համավարակը, հետևաբար՝ խոսել թռիչքների մասին, անիմաստ է։

«Համոզված եմ՝ դեսպանատները մեզ վիզա չեն տրամադրելու, մեկից մեկ։ Եթե վիզա չեն տրամադրելու, ովքե՞ր են գնալու-գան այդ օդանավերով։ Դատարկ հո չե՞ն գնալու։ Ուղևորներն էլ հիմնականում Հայաստանի քաղաքացիներն են։ Եթե վիզա չեն տրամադրելու, հատկապես շենգեն վիզա, ո՞ւր ենք թռնելու։ Հունաստանը փակվելու է, որովհետև ԵՄ անդամ է, չի թողնի Հայաստանից մարդ գնա։ Նույնիսկ Վրաստանը չի թողնում Հայաստանից մարդ գնա հանգստանալու։ Օդանավերն էլ չեն գա։ Էն ամբողջ ուժը, որը գործադրվեց Ryanair բերելու համար, պետք էր սեփական ավիաընկերությունը ստեղծելու վրա ծախսել»,- կարծիք հայտնեց Շահեն Պետրոսյանը։

Խոսելով Եվրահանձնաժողովի որոշման մասին, ոլորտի մասնագետն ասաց՝ իհարկե, իրավիճակի մեղավորը նախկիններն են, նախկինում եղած ապօրինությունները, սակայն այդ հանգամանքը նորերին չի արդարացնում։ Ըստ Պետրոսյանի՝ քաղավիացիայի պատասխանատու պաշտոնը քաղաքական է, քանի որ գործ ունես տարբեր օտարերկրյա պետությունների հետ։ «Այս իսկ պատճառով այդ պաշտոնին պետք է քաղաքական մարդ նշանակեր։ Սա քաղաքական պաշտոն է»,- հստակեցրեց մեր զրուցակիցը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930