Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունից դեպի իշխանություն

Հունիս 04,2020 11:00

«Հեղափոխական, ժողովրդի» իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանը հենվելով 2018թ․ ժողովրդական հուզական զգացմունքների վրա և ԱԺ-ում ստանալով սահմանադրական մեծամասնություն, բայց և ավելի շատ օգտվելով համաճարակային հատուկ դրությունից, իր անձնական իշխանությունն ամրապնդելու համար, հանձնարարականներ է տալիս իր ենթակա ԱԺ մեծամասնությանը, որոնք էլ դակում են Սիրելի Առաջնորդին հաճո օրենքներ։

Հետաքրքրական է, որ «առաջադեմ» իմքայլականները, կարծես մոռացել են հանրային քննարկումները, տարբեր հարթակներում բանավեճերը և այլն։ Հասարակությունն ու ընդդիմությունն էլ համաճարակի պատճառով զրկված են իրականացնել նման քննարկումներ, բողոքներ, հանրահավաքներ։

Խոսքը օպերատիվ հետախուզության ( օրենքում լրացումը), ՀԿ-ների ( որը նախկինները չհամարձակվեցին ընդունել), անձի տեղորոշման (իբր կապված համաճարակի կանխման հետ), գույքահարկի, բանկային գաղտնիքի,շուտով նաև համատարած հայտարարագրերի օրենքների մասին է։ Չեմ բացառում, որ նման օրենքներ կուզենային ընդունել նաև «նախկին ոչ լեգիտիմ» իշխանությունները։ Սակայն, զարմանալիորեն հենց «ոչ լեգիտիմությունը», բարեբախտաբար նրանց հաճախ զսպում էր այդ քայլերին գնալ, անհանգստանալով , հնարավոր հուզումներից։ Այլ է «ժողովրդի» իշխանության ախորժակը։ Որքան էլ «խելացի և լուրջ» դեմքով նախարարներն ու իմքայլական պատգամավորները «բացատրեն» սույն օրենքների կարևորության մասին «ժողովրդավարական» երկրում, որպես «ստվերի, կոռուպցիայի դեմ» պայքարի միջոց, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը անխտիր բոլոր քաղաքացիների, նրանց միջոցների նկատմամբ իրեն կից, КГБ-ական տոտալ հսկողություն սահմանելն է և անխտիր բոլորից, անկախ սոցիալական վիճակից, «քամել» հնարավորը, բյուջեն, որն իր կարծիքով իր անձնականն է, լցնելն ու յուրայինների հետ վայելելն է։ Այս օրենքները, բավականին հիմնավոր քննադատում են տարբեր տնտեսագետներ, ընդդիմադիր գործիչներ։

Ցավոք, հաճախ ընդդիմության կողմից քննադատվող օրենքները, իշխանափոխությունից հետո, երբ արդեն իշխանության են գալիս նախկին քննադատ-ընդդիմադիրները, չեն փոխվում։ Չեն փոխվում, քանի որ նման օրենքները ձեռնտու են լինում գործող իշխանությանը։Օրինակները բազմաթիվ են։ Հիշենք «Պարտադիր կուտակային»-ի մասին օրենքը։ Հարց և խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը։ Հարցն, իհարկե, հռետորական է, քանի որ ինչպես կուտակայինի դեպքում, խոստումը, ներեցեք, «ասնավանի» չի։

-Այս ամենի մասին, ի՞նչ կարծիքի եք։

Հ․Գ․ Խնդրում եմ «Առավոտ»-ի հարգելի լրագրողներին՝ հնարավորության դեպքում այս հարցն ուղղեք բոլոր ընդդիմադիրներին։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930