Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ տեսք ունի Ջոն Լենոնի եւ Յոկո Օնոյի՝ վաճառքի հանված վիլլան

Հունիս 04,2020 13:00

«Բիթլզի» հիմնադիրներից լեգենդար երաժիշտ  Ջոն Լենոնը ժամանակին խենթի պես սիրահարվեց Ֆլորիդային ու այնտեղ որոշեց անկյուն ունենալ իր եւ Յոկոյի համար:

Նրանց սիրո բույնը Փալմ Բիչում էր:

kulrurologia.ru-ն պատմում է, թե լիվերպուլյան խուլիգանի ու ճապոնացի նրբաճաշակ արիստոկրատուհու միջեւ ինչ ընդհանուր բան կար, որ միմյանց կապեց հավիտյան:

Երկուսն էլ ըմբոստ էին ու սիրում էին էքսպերիմենտներ, նրանց սերը դուրս էր բոլոր ստանդարտներից ու կաղապարներից:

Ջոն Լենոնը մի քիչ ձանձրանում էր նախկին կնոջ՝ համեստ ու խաղաղ Սինտիայի հետ, իսկ Յոկոն լրիվ տարբերվում էր Սինտիայից:

Նա օժտված էր Ջոնին դաստիարակած մորաքույր, խստապահանջ ուսուցչուհի Միմիին  ու նրա մորը բնորոշ ակտիվությամբ:

Յոկոն գրավել էր Լենոնին, «բիթլի» համար նա աշխարհի ամենահետաքրքիր կինն էր, դրա համար էլ բաժանվեց կնոջից ու լքեց որդուն: Այս զույգի կյանքը լեցուն էր բողոքներով, սկանդալներով, ու այս ամենը թերթերի առաջին էջերում էր հայտնվում:


Հետագայում նրանք տարածք ձեռք բերեցին  Ֆլորիդայում:

Էլ Սոլանո կոչվող այդ տարածքը կես հեկտար մակերես ուներ:

Այն յոթ ննջարան ու հսկա ընդունելության սրահ ուներ, թենիսի հրապարակ, օվկիանոսի ափին զրուցարան, բազմաթիվ հարմարություններ:

Միջերկրածովային եւ իսպանական ոճով դղյակը կառուցվել էր 1952 թվականին, ճարտարապետն էլ Ադիսոն Մինզերն էր:
Դղյակը զույգը գնեց Լենոնի մահից  քիչ առաջ՝ 1980թ.:

Այդտեղ ըմբոստ ռոք աստղը վերածվել էր խաղաղ ընտանեսեր մարդու, ինչը դուր չէր գալիս նրա որոշ երկրպագուների: 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվում է Մարկ Չեմպենի կողմից:

Չեմպենի համար Լենոն ուղղակի աստված էր, նա ամեն ինչով փորձում էր նմանվել Լենոնին, նույնիսկ ամուսնացել էր տարիքով իրենից մեծ ճապոնուհու հետ: Այս մոլագարի շնորհիվ, սակայն, մահից հետո էլ Լենոնը ձեռք բերեց անմահություն:

«Ես մտածում էի, որ եթե սպանեմ նրան, կհռչակվեմ»,-ասել էր Մարկ Չեմպենը՝ ամերիկացի հեռուստալրագրող Բարբարա Ուոլթերսին տված հարցազրույցում: Չեմպենը հոգեկան խանգարման պատճառով անցկացրել էր նաեւ հոգեբուժարանում: Նա չորս-հինգ կրակոց էր արձակել Լենոնի վրա՝ հենց տան մուտքի մոտ, նա  փախուստի չէր դիմել դեպքի վայրից: Այն պահին, երբ ոստիկանությունը մոտեցել էր ձերբակալելու մարդասպանին, Չեմպենը կարդում էր Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը: Նա  հայտարարել էր, որ Լենոնն իր նմանակն է, ինքն է իսկական Ջոն Լենոնը:

Լենոնի մահից հետո Յոկո Օնոն վերանորոգեց դղյակը ու այն վաճառեց 1986թ.: Այսօր նախկին «բիթլի» դղյակն արդեն աստղաբաշխական գին ունի՝ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Այն այսօր էլ գնել ցանկացողների մեծ բանակ ունի:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930