32-րդ ամառային ՕԽ կազմակերպիչները վստահեցնում են, որ Տոկիոյում օլիմպիական խաղերի եւ Պարալիմպիկ խաղերի բացման եւ փակման արարողությունները համատեղ չեն լինի:
Լուրեր էին տարածվել, թե ծախսերը կրճատելու նպատակով հնարավոր է դրանց բացման եւ փակման արարողությունները համատեղել եւ խնայել շուրջ $ 119 միլիոն, սակայն Խաղերի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ՄՕԿ-ը եւ ՄՊԿ-ն կողմ են, որպեսզի այդ արարողությունները անցկացվեն առանձին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ