Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը մտահոգված է Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումներից

Հունիս 03,2020 23:40

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը (USCIRF) մտահոգված է Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումների, Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հանձնաժողովը գրառում է արել թվիթերյան էջում: Հաղորդագրության համաձայն՝ նմանատիպ դեպքերը վախի և անապահովության զգացում են առաջացնում Թուրքիայում բնակվող կրոնական և մյուս փոքրամասնությունների մոտ:

USCIRF-ը գրառմանը կցել է նաև Al-Monitor-ի ծավալուն հոդվածը՝ նվիրված Թուրքիայում կրոնական, ազգային փոքրամասնությունների դեմ սպառնալիքներին, հարձակումներին: Հոդվածն անդրադարձել է նաև Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումներին, Հրանտ Դինքի հիմնադրամի աշխատակիցներին, այդ թվում նրա այրուն՝ Ռաքել Դինքին, ուղղված սպառնալիքներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930