Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության համակարգված քաղաքականություն էթնիկ պատկանելիության հիմքով. ՄԻՊ

Հունիս 03,2020 23:35

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի կամ այլ կերպ՝ Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճիռը, որն ունի պատմական կարևորություն մարդու իրավունքների ողջ համակարգի համար:

Այս վճռով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի մեկ տասնակից ավելի հարվածներով քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը և հետո Հայկ Մակուչյանի վրա հարձակումը հայատյացության հետևանք է: Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ռ.Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը, դաժանության համար նրան տրամադրված արտոնություններն ապահովում են անպատժելիություն նման ոճրագործությունների համար, հիմքեր են ապահովում ատելության խորացման համար:

Հիմնարարն այն է, որ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության համակարգված քաղաքականություն էթնիկ պատկանելիության հիմքով:

Այս գործով անգնահատելի դեր է ունեցել Սիրանուշ Սահակյանը (Siranush Sahakyan), ով անչափ բարդ, բայց գերճշգրիտ աշխատանքով կարողացել է ողջ իրականությունը ներկայացրել Եվրոպական դատարանին: Գործի քննության ընթացքում մեծ կարևորության աշխատանքներ է կատարել Լևոն Գևորգյանը (Levon Gevorgyan):

Տիկին Սահակյանը և պարոն Գևորգյանը ասուլիսով ներկայացրին իրենց կատարած հսկայական աշխատանքն ու դատարանի վճռի արժեքը: Պետք է կարևորել Նազելի Վարդանյանի դերը. առանց Հունգարիայում նրա կատարած կարևոր աշխատանքների տուժողների շահերի պաշտպանությունը չէր լինի այսքան արդյունավետ»:

Վճռի տեքստն այստեղ՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930