Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «Hürriyet» թերթի սյունակագիրներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Ստամբուլի Քուզքունջուք թաղամասում գտնվող հայկական եկեղեցու հետ կապված միջադեպին և Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հասցեին հնչեցված սպառնալիքներին։
Սոյլուն նշել է, որ նմանատիպ սադրանքներն ու մահվան սպառնալիքներն իրականում այլ նպատակ ունեն։ Ըստ նրա մեկնաբանության՝ դրանք նպատակ են հետապնդում խարխլելու հասարակության միասնականությունը և հասարակության զգայուն նյարդերի հետ խաղալու մարտավարությամբ են իրականացվում։
Նախարար Սոյլուն պետության պարտականությունն է համարել ժամանակ առ ժամանակ երկրի ներսում գլուխ բարձրացնող այդ մտայնության դեմ առնելը և նմանատիպ դեպքերը կանխելը։
Կարդացեք նաև