Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է կառավարությունը

Հունիս 03,2020 22:15

Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոն կառավարության գործող կազմը ցրելու որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում է Belta գործակալությունը:

Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է: Լուկաշենկոն խորհրդակցություն է հրավիրել՝ կառավարության նոր կազմ ընտրելու համար: Խորհրդակցությանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն և  Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը:

Նշենք, որ կառավարությունը ղեկավարում էր վարչապետ Սերգեյ Ռումասը, որը պաշտոնը զբաղեցրել էր 2018թ. օգոստոսին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930