Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնին հավակնում է թուրք քաղաքական գործիչ. Հայաստանը քվեարկություն է պահանջել. AP

Հունիս 03,2020 20:40

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը հայտարարել է, որ հունիսի 17-ին կազմակերպության անդամ 193 երկրները ընտրելու են ՄԱԿ Անվտանգության, Տնտեսական և Սոցիալական խորհուրդների անդամներին, ինչպես նաև ասամբլեայի հերթական՝ 75-րդ նստաշրջանի նախագահին: Ինչպես  հաղորդում է Associated Press-ը, նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբերին:

Տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնի համար շրջանառվում է ընդամենը մեկ թեկնածուի՝ թուրք փորձառու դիվանագետ, քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրի անունը:  Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ անդամ բոլոր երկրներին, որպեսզի վերջիններս իրենց աջակցությունը հայտնեն Բոզքիրի թեկնածությանը, բայց մի քանի երկրների ներկայացուցիչներ քվեարկություն են պահանջել: Ըստ գործակալության՝ քվեարկություն են պահանջում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի դիվանագետները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930