Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն քրեականացման միջոցով հնարավոր չէ դիմակայել ատելության խոսքի՝ այսօրվա ծայրահեղ դրսևորումներին». Աննա Կոստանյան

Հունիս 03,2020 19:01

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի համոզմամբ՝ միայն քրեականացման միջոցով հնարավոր չէ դիմակայել ատելության խոսքի՝ այսօրվա ծայրահեղ դրսևորումներին և տարածմանը: Ըստ պատգամավորի՝ ունենք նաև կրթական և մշակութային լուրջ փոփոխությունների կարիք:

«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքը սոցիալական մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով տեսաքննարկմանը  Աննա Կոստանյանը հայտարարեց՝ հետհեղափոխական Հայաստանում հանրային ամենալուրջ խնդիրներից մեկը հենց ատելության խոսքն է: Այնուհետև նշեց. «Այսօրվա զարգացումներին, միտումներին զուգահեռ միայն օրենսդրական կարգավորումներով չենք կարողանալու կանխել ատելության և վտանգավոր խոսքի տարածումը»:

Նա ասաց՝ խոսում է որպես կին, որը սոցիալական ցանցերում թիրախավորվել է ու նկատեց. «Ենթադրվում էր, որ կինը պետք է սեռով պայմանավորված՝ թիրախավորվի տղամարդկանց կողմից, բայց ավելի շատ թիրախավորվել եմ կանանց կողմից՝ որպես կին քաղաքական գործիչ, որը համարձակվում է այլ կարծիք ունենալ, քան այն, ինչ ընդունված է հասարակության մեջ կամ իշխանության կողմից»:

Պատգամավորը հայտնեց՝ իր դիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շատ թիրախավորվում են հանրային և քաղաքական դեմքերը ու մանրամասնեց. «Տարբեր միջազգային կազմակերպությունների մշտադիտարկումների արդյունքում պետք է որ հիմնական թիրախավորումը լիներ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց հանդեպ, բայց հանրային և քաղաքական դեմքերը շատ ավելի շատ  են թիրախավորվում: Դրանք ավելի շատ են, քան կրոնական հայացքներով պայմանավորված կամ ռասայական պատկանելության պայմանավորված թիրախավորումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930