ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:
«Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելավման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ