Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկից

Հունիս 03,2020 17:08

Aravot.am-ը շարունակում է նամակներ ստանալ ուսանողներից, որոնք հետաքրքրված են «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» նախագծի հաստատմամբ, ինչը հնարավորություն կտա եկամտահարկից փոխհատուցել առկա ուսուցմամբ սովորող ուսանողների ուսման վարձը: Ըստ օրենքի՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը կհաշվարկվի 2020-ի սեպտեմբերի 1-ից: Օրենքի դրույթը տարածվելու է նաեւ հավատարմագրում անցած ոչ պետական բուհերի վրա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվականից Aravot.am-ին տեղեկացրին, որ այժմ նախագիծը շրջանառվում է, վերջնաժամկետը մինչեւ հուլիսի 3-ն է, բայց չի բացառվում, որ ավելի շուտ հստակ լինի ՀՀ-ում հավատարմագրված բուհերի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը ՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 160-1ին հոդվածի կիրառության իմաստով: Ըստ օրենքի՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը կհաշվարկվի 2020-ի սեպտեմբերի 1-ից: Օրենքի դրույթը տարածվելու է նաեւ հավատարմագրում անցած ոչ պետական բուհերի վրա:

Ըստ նախագծի, ի թիվս այլնի, այդ ցանկում են կրթական գիտությունները, հումանիտար գիտություններն ու արվեստը, կրոնագիտությունն ու աստվածաբանությունը, պատմությունն ու հնագիտությունը, բանասիրությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, հաշվապահությունն ու հարկային գործը, շուկայագիտությունը, շրջակա միջավայրի գիտությունները, ինֆորմատիկան եւ հաշվողական տեխնիկան, առողջապահությունն ու սոցիալական աշխատանքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930