Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակում է լուսանկարներ՝ Հայաստանի տարբեր տեղանքների բանկերի, սուպերմարկետների, փոստերի, մաքսատան դիմաց ստեղծված մարդկային կուտակումներից՝ մասնավոր օրինակներով դիտողություններ անելով, երբեմն էլ անհրաժեշտ հեռավորություն պահելու համար գովեստի խոսքեր հնչեցնելով, Գյումրիում պարետատան պահանջների կատարումը հսկող ոստիկանները իրենք են առաջինը խախտում դրանք։
Գյումրեցի լուսանկարիչ Գևորգ Ղազարյանն այսօր մեզ է տրամադրել Գյումրու տարբեր հատվածներում հսկողություն իրականացնող տարբեր ոստիկանների լուսանկարներ, որոնցում նրանք կամ թեժ զրույցի են բռնված՝ բացարձակապես սոցիալական հեռավորություն չպահպանելով՝ դիմակը վզին գցած ու ծխելով կամ էլ վարորդներին են կանգնեցնում՝ դարձյալ ծխելով ու փաստաթղթեր ստուգելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ